|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է այն սկզբունքային դիրքորոշումը, որ Արցախի բնակչության գոյությունը հնարավոր չէ Ադրբեջանի իրավասության ներքո: Այս մասին հոկտեմբերի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ու Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները, որոնց մենք ականատես ենք լինում, ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը, բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին և Ադրբեջանն Արցախը ցանկանում է առանց այդ բնիկ ժողովրդի: Արցախի բնակչության գոյությունը հնարավոր չէ Ադրբեջանի իրավասության ներքո: Արցախի դեմ լայնամասշտաբ ագրեսիայի առաջին օրվանից Ադրբեջանի գործողություններն ուղեկցվել են պատերազմական կանոնների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով, որոնք առավել քան խոսուն են»,- ասաց Նաղդալյանը:
Նաղդալյանը հավելեց, որ այդ պատերազմական հանցագործություններից է կասետային ռումբերի կիրառումն Արցախի խաղաղ բնակչության դեմ: