|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևն իր աշխատանքային թիմի հետ գտնվում է Հայաստանում, խմբագրի կողմից հավատարմագրվելու և ՀՀ-ում լրագրողական գործունեություն ծավալելու համար հայտ է ներկայացվել ԱԳՆ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Բոլոր ընթացակարգերն անցնելուց հետո նրա հայտը բավարարվել է: Իսկ այցը զուտ լրագրողական գործունեություն ծավալելուն էր ուղղված, և դա մեզ համար բնական գործընթաց է, քանի որ օրական տասնյակ երկրների լրագրողներ են դիմում ՀՀ ԱԳՆ հավատարմագրման համար: Մեր կողմից երբևէ որևէ խոչընդոտ չի ստեղծվում լրագրողների գործունեությունն ինչ-որ ձևով սահմանափակելու ուղղությամբ»,- ասաց Աննա Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ Հաջիևի այցին «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել էր նաև ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։ «Հենց նոր հարցազրույց տվեցի ադրբեջանական «Թուրան» գործակալության լրագրող Շահին Հաջիևին, ով գտնվում է Երևանում: Հուսամ, որ ինչպես խոստացել է, խոսքերի ու մտքի աղավաղում չի լինի»,- գրել էր նա: