կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-18 23:25
Տարածաշրջան

Մահապատիժ կամ ԵՄ. Էրդողանը պետք է ընտրի

Մահապատիժ կամ ԵՄ. Էրդողանը պետք է ընտրի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN-ին տված բացառիկ հարցազրույցում չի բացառել, որ հեղաշրջման փորձի ընթացքում ձերբակալված հազարավոր մարդկանց կարող են  մահապատժի ենթարկել։

Արձագանքելով այդ հարցազրույցին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ մահապատժի վերականգնման դեպքում Թուրքիան չի կարողանա անդամակցել Եվրամիությանը: 

Էրդողանի հետ հեռախոսազրույցում Մերկելը զգուշացրել է, որ ԵՄ-ն ու Գերմանիան կտրականապես դեմ են մահապատժի վերականգնմանը: Նա նաեւ նշել է, որ զանգվածային ձերբակալությունները նույնպես  անհանգստություն են առաջացնում:

ԵՄ  արտաքին գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նույնպես հայտարարել է, որ Թուրքիայում մահապատիժ մտցնելու դեպքում այդ երկիրը կզրկվի Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունից։