կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-07 18:35
Քաղաքական

ԼՂ հակամարտությունն այդ տարածքում ապրող մարդկանց ֆիզիկական գոյության հարց է. Իտալացի պատգամավոր

ԼՂ հակամարտությունն այդ տարածքում ապրող մարդկանց ֆիզիկական գոյության հարց է. Իտալացի պատգամավոր

Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի պատգամավորհայ-իտալական միջխորհրդարանական հարաբերությունների պատասխանատուիշխող Լեգա կուսակցության ներկայացուցիչ Ջուլիո Չենտեմերոն Իտալիայի խորհրդարանում ելույթ է ունեցել Սումգայիթում հայկական ջարդերի վերաբերյալ:

«Կուզենայի ելույթ ունենալ այս դահլիճում և հիշատակել նորագույն պատմության հավանաբար ամենաողբերգականբայց քիչ ճանաչված էջերից մեկը՝ ադրբեջանական Սումգայիթ քաղաքում31 տարի առաջ տեղի ունեցած հայերի ջարդերը։1988թփետրվարինինքնորոշման իրավունքի իրացման նպատակով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ ցույցերին ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին Ադրբեջանի ԲաքուՍումգայիթ և Կիրովաբադ քաղաքների հայ բնակչության դեմ բռնի ճնշումներ։ Ամենը սկսվեց Սումգայիթիցորտեղ Ադրբեջանի իշխանությունների բացահայտ աջակցության և թողտվության արդյունքում երեք օրում բազմաթիվ հայեր սպանվեցին մեկ պատճառով՝ իրենց էթնիկ պատկանելիության։  Հարյուր հազարավոր հայեր ստիպված եղան լքել իրենց տներըիրենց քաղաքները։ Այդ օրերին ոտնահարվեց մարդու հիմնարար իրավունքներից մեկը՝ կյանքի իրավունքը»,- ասել է իտալացի պատգամավորը:

 Նա ընդգծել էոր Սումգայիթի կոտորածից հետո Եվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձևորը տեղի ունեցածը բնորոշում է ժողովրդի սպանություն որպես այդպիսին։ Նա կարևոր է համարել  ընդգծելոր ԼՂ հակամարտությունը ոչ թե տարածքային պահանջ էայլ այդ տարածքում ապրող մարդկանց ֆիզիկական գոյության հարց է:

«Ցավոքանգամ 30 տարի անց դեռևս ականատես ենք հակահայկական շարունակվող հռետորաբանության և ատելության իրական քարոզչության։ Այս ամենը դրսևորվել է նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղում անմեղ էակների՝ երեխաների դեմ հրետանու կիրառմամբ և ծերերի դաժան սպանությամբ։ Ուստիանհրաժեշտ է վերջ դնել ատելության հռետորաբանությանը և սկսել կրթել ժողովուրդներին խաղաղությանմարդ արարածի հարգանքին և  կրոնի ազատությանը։ Եվ ուրեմնչափազանց կարևոր էոր մեր երկիրըորը նախագահել է 2018թԵԱՀԿ-ում և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիրշարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման բանակցությունների շրջանակներում աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվելու միջազգային լիակատար մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին»,- եզրափակել է Ջուլիո Չենտեմերոն: