Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Աշխարհի չորս անկյունում գտնվող 46 ասորական հասարակական-քաղաքական կազմակերպությունները համատեղ նամակով դիմել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որպեսզի ասորիների հանդեպ 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանության ճանաչման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկի և այդ օրը հայտարարի հիշատակի օր:
Ըստ tr.euronews.com կայքի` նամակում գրված էր. «Հարգելի' նախագահ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամամանակ Օսմանյան կայսրությունը դարի առաջին ցեղասպանությունն է իրականացրել քրիստոնյաների` հայերի, ասորիների, հույների նկատմամբ: Բացի այդ` ոչնչացվել են մշակութային, կրոնական պատմական արժեք ունեցող բազմաթիվ հարստություններ: 1915 թ. ցեղասպանության ընթացքում մահացել է 500.000 ասորի` երեխաներ, կանայք, տարեցներ և այլն»:
Նամակում նշված է, որ 1915 թ. ոչ միայն հայերի, այլև բոլոր քրիստոնյաների նկատմամբ է իրականացվել կոտորած, և պահանջում են, որ ապրիլի 24-ը կամ այլ օր սահմանվի որպես հազարավոր մահացած ասորիների հիշատակի օր: