Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հեղինակավոր «Fitch» վարկանիշային գործակալությունը իջեցրել է Հայաստանի տեղական արժույթով b արտարժույթով արժեթղթերի վարկանիշը «ВВ -»- ից «В +»-ի: Վերջին շրջանում սա արդեն ՀՀ տնտեսական վարկանիշի նվազման երրորդ դեպքն է։
Ընդամենը երկու շաբաթ առաջ մեր վարկանիշը նվազեցրել էր «Moody's» վարկանիշային գործակալությունը: Սրան ավելացնենք Հայաստանում տնտեսական աճի կանխատեսման նվազեցումը Եվրոբանկի կողմից և «Հերիթեյջ ֆաունդեյշնի» կազմած տնտեսական ազատության սանդղակում Հայաստանի հսկան հետընթացը, ու պարզ կդառնա, որ օտարերկրյա ներդրողների համար մեր երկիրը կորցնում է իր առանց այդ էլ թույլ դիրքերը: Իսկ ընդհանրապես, մեր երկրի ֆինանսատնտեսական առկա վիճակը և սպասումները երբեք այսքան վատ չեն եղել:
Մեր տեղեկություններով, ՀՀ կառավարությունում արդեն զեկուցվել է, որ այս տարի Հայաստան եկող տրանսֆերտները կնվազեն կիսով չափ, իսկ արտահանման ծավալները կնվազեն առնվազն 10-15 տոկոսով: Հայաստանի արտաքին պահուստները այս պահի դրությամբ նվազագույնն են անցած 4.5 տարիների ընթացքում: Այս ամենի հետ մեկտեղ՝ որևէ հույս, որ հնարավոր կլինի խոշոր ֆինանսական աջակցություն ստանալ որևէ երկրից կամ միջազգային ֆինանսական կառույցներից, կառավարությունում այլևս չունեն: Կառավարությանը այլ բան չի մնում, քան թալանալ և հաճույք ստանալ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։