|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԿԲ խորհուրդն իր արտահերթ նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%. ասվում է ԿԲ հաղորդագորության մեջ: 2014 թ. դեկտեմբերին արձանագրվել է 3% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.6%: Կենտրոնական բանկն այս որոշումը պայմանավորել է նրանով, որ թեեւ ներքին տնտեսությունում որոշակիորեն մեղմվել են 2014-ի վերջին ձևավորված բարձր գնաճային սպասումները, այնուամենայնիվ, դրանք դեռևս պահպանվում են, ինչն էլ արտահայտվում է ֆինանսական շուկայում՝ տնտեսավարող սուբյեկտների մոտ բարձր դրամային տոկոսադրույքների պահանջի դրսևորմամբ:
Դրամավարկային քաղաքականության դիրքը պահպանելու նկատառումով ԿԲ-ն նպատակահարմար է գտել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Միևնույն ժամանակ, ձևավորված շուկայական բարձր տոկոսադրույքները նվազեցնելու նպատակով իջեցվել է լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 3 տոկոսային կետով՝ սահմանելով այն 17%: Արտարժութային շուկայում ճնշումների թուլացման պարագայում դա կնպաստի բարձր գնաճային սպասումների չեզոքացմանը և գնաճի նպատակի իրագործմանը: