|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հույս ունի, որ նոր կառավարությունը կկարողանա բարձրացնել տնտեսական կառավարման արդյունավետությունը և արագացնել ՀՆԱ-ի աճի տեմպը: Այդ մասին նա ասել է Россия сегодня-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին` Sputnik Армения-ի համար տված հարցազրույցում:
«Ես հարցը ձևակերպել եմ կառավարության նիստի ժամանակ։ Առաջին խնդիրն է բարձրացնել կառավարման արդյունավետությունը։ Այնուհետև` կատարել մեր տնտեսության վիճակի վերլուծություն` խոչընդոտներն ու խնդիրները բացահայտելու համար, և, վերացնելով դրանք, հասնել Հայաստանի ՀՆԱ-ի աճին… Մեր ներկայիս ցուցանիշները չեն բավարարում ո'չ մեզ, ո'չ քաղաքացիներին: Ես մեծ հույս ունեմ, որ նոր կառավարությունը կլուծի այդ խնդիրը»,- ասել է Սարգսյանը: