|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Коммерсантъ-ին, որում նաև անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակին:
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը դեռ ունի մեկուկես տարի` իր կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ներկայացուցիչ ունենալու համար: «Նշանակություն չունի` ինչ ազգանուն է կրում գլխավոր քարտուղարը։ Նա պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչ սահմանված ամբողջ ժամկետի ընթացքում, ինչպեսև նախատեսված է եղել»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը այդ հարցում, ապա Փաշինյանը հայտնել է, որ իրենք պայմանավորվել են քննարկել այդ հարցը գործընկերների հետ և հասնել կոնսենսուսի: «Երբ համաձայնության գանք այդ հարցում, մենք այդ մասին կհայտարարենք»,- ասել է նա:
Խոսելով ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին` ՀՀ վարչապետը նշել է, որ հասկանալի է` առանց Հայաստանի համաձայնության նման որոշումներ չեն կարող կայացվել:
«Ես կարծում եմ, որ, եթե Ադրբեջանը ցանկանում է հասնել նման նպատակի, ապա նախ պետք է աշխատի ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»,- հավելել է նա: