կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-27 15:19
Հասարակություն

Ադրբեջանի Գյանջայի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին

Ադրբեջանի Գյանջայի դատարանը 20 տարվա  ազատազրկման է դատապարտել ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին

Ադրբեջանի Գյանջայի դատարանը 20 տարվա  ազատազրկման է դատապարտել ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին, որին Բաքվում դիվերսանտ  են համարում. հայտնում է Report-ը:

Ադրբեջանում ՀՀ քաղաքացուն մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ սպանություն, ահաբեկչություն, ապօրինի հրազենի կրում, լրտեսություն, պետական սահմանի ապօրինի հատում և այլն։

Հիշեցնենք, որ դեռևս 2018թ. հուլիսին, երբ Կարեն Ղազարյանը հայտնվել էր Ադրբեջանում ու այդ երկրի կողմից ներկայացվել որպես դիվերսանտ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, ունի առողջական խնդիրներ ու որևէ կերպ կապ չունի զինվորական ծառայության հետ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ` 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ զինված ուժերում։