|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ստամբուլի դատարանը իսլամական հայտնի քարոզիչ Ադնան Օքթարին, որը մեղադրվում էր մի շարք հոդվածներով, դատապարտել է 1075 տարվա ազատազրկման. հայտնում է NTV-ն:
Օքթարը ձերբակալվել է 2018-ի հուլիսին և մեղադրվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, երեխաների նկատմամբ սեռական բռնության, սեռական ոտնձգությունների, անչափահասների հետ սեռական հարաբերությունների, առևանգման, բռնաբարության, շանտաժի, մարդկանց ապօրինի բանտարկության, ռազմական և քաղաքական լրտեսության, կրոնական համոզմունքների և մարդկանց զգացմունքների օգտագործման միջոցով խարդախության, գաղտնիության խախտման, փաստաթղթերի կեղծման և այլ հանցագործությունների մեջ:
Օքթարի հետ գործով անցել է 236 մարդ, որոնք տարբեր ժամկետներով բանտարկվել են:
Օքթարը, որը հայտնի է Հարուն Յահյա կեղծանվամբ, կեղծ գիտական ուղղության թուրք գրող է և իսլամական կրեացոնիստ: Հեղինակ է ավելի քան 300 գրքերի՝ քաղաքական, կրոնական և գիտահանրամատչելի հարցերի վերաբերյալ, դրանք թարգմանվել են 76 լեզուներով:
1986 թ.-ին Օքթարը ձերբակալվել էր «աշխարհիկ պետության սոցիալական, տնտեսական կամ քաղաքական կառուցվածքը մասամբ փոխելու նպատակով կրոնը կամ կրոնական զգացմունքները, ինչպես նաև կրոնական սրբավայրերը օգտագործելու փորձ կատարելու» մեղադրանքով: Դատարանը որոշել էր, որ հանցակազմ չկա, որից հետո Օքթարն արդարացվեց ու ազատվեց կալանքից:
Ավելի վաղ գրել էին թուրքական լրատվամիջոցները, որ Օքթարը կեղծ իսլամական աղանդի առաջնորդ է, որտեղ կիրառվում են սեռական ստրկություն և խմբակային սեքս: