|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Պետական վերահսկողական ծառայության՝ ՀՀ ոստիկանության և «Ուկռինվենստ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերի ուսումնասիրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում սույն թվականի փետրվարի 25-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականություններն անփույթ կատարելու հետևանքով պետության օրինական շահերին անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող վնաս պատճառելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այս մասին հայտնում են ՊՎԾ-ից:
Գործը կատարման համար ուղարկվել է նախաքննության ՀՀ հատուկ քննչական ծառայություն։