|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը կարգադրել է զինվորականներին` պատրաստ լինել ցանկացած պահի ԱՄՆ-ին պատկանող տարածքներին հարվածելուն, եթե ինքը նման որոշում կայացնի. հայտնում է РИА Новости-ն:
ԿԺԴՀ-ի ղեկավարը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճիշտ որոշում կայացնի, որպեսզի խուսափի վտանգավոր ռազմական հակամարտությունից:
Չնայած ՄԱԿ-ի պատժամիջոցներին`ԿԺԴՀ-ն չի դադարեցնում հրթիռային փորձարկումները: Անցյալ շաբաթ Վաշինգտոնը և Փհենյանը սպառնալիքներ փոխանակեցին: ԱՄՆ նախագահը սպառնացել էր ԿԺԴՀ-ին` «կրակով և զայրույթով» պատասխանել, եթե ԱՄՆ-ի համար սպառնալիք լինի: Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հայտնել էր, որ ԿԺԴՀ-ի զինվորականները դիտարկում են Գուամ կղզում ԱՄՆ-ի օբյեկտներին հրթիռային հարված հասցնելու հնարավորությունը: