| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ վերաքննիչ քրեական և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանների հիմնադրման 20-ամյա հոբելյանի առթիվ փետրվարի 26-ին Վերաքննիչ դատարանում հայտարարվել է «Բաց դռների օր»: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Դատարանի բոլոր սահմանափակ և փակ գոտիները հասանելի են լինելու հանրության համար: Բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան շրջայց կատարելու դատարանում, ծանոթանալու դատարանի գործունեությանը, աշխատանքային առօրյային, մասնակցելու դատական նիստերի:
Փետրվարի 26-ին տեղի կունենան հետևյալ միջոցառումները.
• «Բաց դռների օր»` Վերաքննիչ դատարան (Գարեգին Նժդեհ 23), ժամը 10:00-13:00:
 Դատարանի բոլոր սահմանափակ և փակ գոտիները հասանելի են լինելու հանրության համար: Բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան շրջայց կատարելու դատարանում, ծանոթանալու դատարանի գործունեությանը, աշխատանքային առօրյային, մասնակցելու դատական նիստերի, անձամբ իրենց հարցերն ուղղելու դատավորներին և դատարանի աշխատակիցներին: Ուրախ կլինենք հյուրընկալել աշակերտների, ուսանողների, իրավաբանների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և առհասարակ բոլոր հետաքրքրված անձանց:
 Սիրով սպասում ենք և ակնկալում հասարակության լայն շրջանակների ներկայությունը:
Հրավիրում ենք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և լրագրողներին լուսաբանելու միջոցառումները:
• Կլոր սեղան-քննարկում,
• Ընդունելություն:
Միջոցառումներն անցկացվում են Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող և վերջինիս կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի օժանդակությամբ: