|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացրած ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազները` քննչական խմբի ղեկավարի և խմբի քննիչների հետ, այսուհետ ամեն ամիս հանդիպելու են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ժամանակ լրագրողները կարող են հնչեցնել իրենց հուզող հարցերը`բացառապես նշված քրեական գործի հանգամանքների շուրջ:
«Բաց դռների օրերը» տեղի կունենան յուրաքանչյուր ամսվա առաջին և վերջին շաբաթվա չորեքշաբթի օրերին` ժամը 12.00-ին, ՀՀ դատախազության «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ի կոնֆերանսների դահլիճում (ք. Երևան, փ. Տիգրան Մեծի 50):
Առաջին հանդիպումը կկայանա մայիսի 25-ին: