Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուսումնասիրություններից հետո հանրությունը կտեղեկանա, կտեսնի, թե ինչի մասին է խոսքը. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրական հայտարարություններին:
Հիշեցնենք, որ Հրանտ Պիվազյանը պնդում է, որ պետական վերահսկողական ծառայությունը փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությանը:
«Մենք օրենքով մեզ վերապահված լիազորություններն ենք իրականացնում։ Ես որևէ մասնավորի հանդիպելու կարիք չունեմ։ Մենք նայում ենք օրենքի տառը պահպանելուն։ Նրանից հետո, թե ում շահը ոնց... Ուսումնասիրություններ ենք անում։ Հուսով եմ, որ հաջորդ շաբաթ այստեղ հանդիպելիս կկարողանամ խոսել այլ հանգամանքների մասին ևս»,- ասաց Սանասարյանը։
Նա անդրադարձավ նաև իրեն կալանավորելու մասին շրջանառվող լուրերին: «Ուզում եմ՝ ինձ ուշադիր նայեն։ Ես ձերբակալվողի նմա՞ն եմ։ Իրենց երազներն են։ Ամեն պատի տակի հնչած բամբասանքները, առհասարակ, չեմ մեկնաբանում։ Շատերը պատվեր են կատարում, շատերը երազ են տեսնում, փորձում են իրենց երազը գրել իրենց «Ֆեյսբուք»-ում կամ իրենց քարոզչամիջոցում։ Ես ամեն երազը չեմ մեկնաբանելու։ Ես ուժեղանում եմ այդ ալիքից, որովհետև նշանակում է, որ մենք նոր փուլ ենք մտնում՝ ավելի նպատակասլաց փուլ։ Մեզ համար կապ չունի՝ ով ով է, ինչի համար է արել, ոնց է արել։ Մենք օրենքի տառն ենք պահպանում»,- ընդգծեց Սանասարյանը։