Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ջրային ռեսուրսների պահպանումը հավասարազոր է հայրենիքը պաշտպանելուն. ջուրը մշակույթ է և կյանք: Այս մասին, ըստ Anadolu-ի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի արևելյան մի քանի նահանգներում ջրամատակարարման նոր օբյեկտների բացման արարողության ժամանակ, որը կազմակերպվել էր երկուշաբթի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով:
Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Թուրքիան այն երկրների շարքում է, որոնք կարող են ջրի պակասի վտանգի առաջ կանգնել:
Երկրի ղեկավարը ուշադրություն է հրավիրել իշխող «Արդարության և զարգացում» կուսակցության կառավարման ձեռքբերումների վրա:
«277 միլիարդ թուրքական լիրա, 600 ջրամբարներ, 590 հիդրոէլեկտրակայաններ, 1457 ոռոգման կայաններ, խմելու ջրի բաշխման և մաքրման 262 ձեռնարկություններ ստեղծվել են ներդրումների շնորհիվ»,- ասել է թուրք նախագահը: