կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-23 18:07
Հասարակություն

ԱՄՆ ԶՈւ-ն Սիրիայի հյուսիս-արեւելքից սիրիական նավթով հարյուրավոր ցիստեռններ է տեղափոխել Իրաք

ԱՄՆ ԶՈւ-ն Սիրիայի հյուսիս-արեւելքից սիրիական նավթով հարյուրավոր ցիստեռններ է տեղափոխել Իրաք

Ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիս-արեւելքից սիրիական նավթով հարյուրավոր ցիստեռններ են տեղափոխել հարեւան Իրաք: Այս մասին երեքշաբթի հաղորդել է սիրիական SANA պետական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական աղբյուրները:

Գործակալության տվյալներով՝ «ամերիկյան օկուպացիոն ուժերն այսօր առավոտյան Սիրիայի հանքավայրերից գողացված նավթով 300 ցիստեռնից ավտոշարասյուն են ուղարկել Իրաք»: Հաղորդվում է, որ վերջին ամիսներին սիրիական Խասեկե նահանգում արդյունահանված նավթով «տասնյակ շարասյուններ» են հատել սիրիա-իրաքյան սահմանը:

Սիրիայի Խասեկե, Դեյր-էզ-Զոր եւ Ռաքքա նահանգների մեծ մասը, որոնք գտնվում են երկրի արեւելքում եւ հյուսիս-արեւելքում, ներկայումս վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի (ՍԺՈւ) կողմից: 2015 թվականից ամերիկյան հրամանատարությունը ինը ռազմական հենակետ է ստեղծել այս տարածքում:

Դրանցից չորսը տեղակայված են Դեյր-էր-Զորի նավթահանքերի մոտ, եւս հինգը՝  հարեւան Խասեկե նահանգում, որը Սիրիայի պահեստարանն է համարվում: 2019-ի վերջին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մի պլան էր հաստատել, համաձայն որի մի քանի հարյուր ամերիկացի զինվորական կմնա Սիրիայում, որոնց հիմնական խնդիրներից մեկը կլինի երկրի հյուսիս-արեւելքում եւ արեւելքում նավթի հանքերի վերահսկողության ապահովումը:

Մինչդեռ Դամասկոսում ԱՄՆ ռազմական ներկայությունն անօրինական օկուպացիա է համարվում, որն ուղեկցվում է սիրիացիներին  պատկանող բնական ռեսուրսների թալանով: