կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-13 16:08
Տնտեսական

Ալավերդու գործարանը չվերաբացելու «մեղավորը» դատարանի կալանքն է

Ալավերդու գործարանը չվերաբացելու «մեղավորը» դատարանի կալանքն է

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն այսօր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ  հարց ուղղվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ալավերդու պղնձաձուլարանի փակման պատճառով աշխատակիցների բողոքի ցույցի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ այսօր մի քանի հարյուր ալավերդցի փակել է Երևան-Թբիլիսի երկաթուղին ու պահանջել հանդիպում վարչապետի ու «Վալլեքս» ընկերությունների խմբի ղեկավար Վալերի Մեջլումյանի հետ:

Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ ՎՏԲ բանկի ու «Վալլեքս» խմբի համագործակցության ընթացքում տեղի է ունեցել տարօրինակ պատմություն. մի ընկերություն 4000 դոլար պարտքի համար դիմել է դատարան և դատարանից ակնկալել, որ պարտքի համար, որպես հայցի ապահովման միջոց,  կալանք դրվի բոլոր գործընթացների վրա:

«Պատկերացրեք՝ 4000 դոլարի դիմաց դատարանը կալանք սահմանեց մի քանի հարյուր միլիոն դոլարանոց ընկերության և գույքի իրավաբանական պրոցեսների վրա: Դատական այս որոշման հիման վրա նախկին պայմանավորվածությունները կամաց-կամաց քանդվեցին: Բանակցությունները հիմա վերադառնում են ինչ-որ զրոյական կետի: Օպերատորը, որը մինչ այդ ներգրավված էր և պետք է սկսեր աշխատեցնել, այս պատմություններից «խրտնեց» և ասաց, որ չի մտնի: Մենք այդ դատական գործին որևէ ձևով չենք միջամտել»,- ներկայացրեց վարչապետը: