կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-19 15:22
Հասարակություն

Ալավերդու պղնձաձուլական գործարանը չի աշխատում. աշխատակիցները փակել են միջպետական ճանապարհը

Ալավերդու պղնձաձուլական գործարանը չի աշխատում. աշխատակիցները փակել են միջպետական ճանապարհը

Ալավերդու` մոտ 600 աշխատող ունեցող պղնձաձուլական գործարանն այսօր դադարեցրեց աշխատանքը: Գործարանի աշխատակիցները 2 ժամից ավելի է` փակ են պահում Ալավերդու միջպետական ճանապարհը:

Գործարանի աշխատակիցները պահանջում են, որպեսզի գործարանը չփակվի, ուսումնասիրվի փակման պատճառը` բնապահպանակա՞ն, թե՞ ֆինանսական խնդիրներով է պայմանավորված:

Նշենք, որ մեկ շաբաթ առաջ ֆինանսական լուրջ խնդիրների առաջ կանգնած գործարանում տեղի էր ունեցել հանրային քննարկում, որի ընթացքում գործարանը շահագործող Էյ-Սի-Փի ընկերությունը վերջնագիր էր փոխանցել կառավարությանը՝ նշելով, որ իրենց երեք պահանջները չբավարարելու դեպքում կդադարեցնեն աշխատանքը։

Բնապահպանական խախտումների համար մեկ ամիս առաջ 387 միլիոն դրամով տուգանված ընկերությունը կառավարությունից պահանջել էր չեղարկել տուգանքն ու 6-7 անգամ բարձրացնել արտանետումների սահմանային թույլատրելի նորմերը։

Այս շաբաթ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանը բանակցել են, սակայն բանակցությունների մասին դեռևս պաշտոնական հաղորդագրություն չկա։

Այսօր գործարանի աշխատակիցներն արդեն ծանուցում են ստացել աշխատանքից ազատվելու մասին, որից հետո փակել են դեպի Վրաստան տանող մայրուղին՝ ի նշան բողոքի։