|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Փաստաբան Սոսե Չանդոյանն անդրադարձել է Եվրոպայի խորհրդի իրավաբանական փորձագետների Վենետիկի հանձնաժողովի հրապարակմանը, ըստ որի, Գերասիմ Վարդանյանի և իր ընկերների կալանքն ապօրինի է ճանաչվել։
«Եվրոպայի խորհրդի իրավաբանական փորձագետների Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ (հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռել) հանցակազմի բացակայության և ապաքրեական լինելու մասին եզրակացությունը(https://www.coe.int/en/web/venice-commission/-/opinion-1252)։
Այս հոդվածով մեղադրանք էր առաջադրվել մեր պաշտպանյալ Գերասիմ Վարդանյանին և իր ընկերներին։ Քաղաքական հետապնդման հետևանքով ընդդիմադիր հայացքներ ունեցող բազմաթիվ քաղաքացիներ հայտնվել էին անազատության մեջ։
Այժմ, հանձնաժողովի եզրակացության հիման վրա գործը պետք է կարճվի»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վենետիկի հանձնաժողովը Գերասիմ Վարդանյանի և ընկերների կալանքն ապօրինի է ճանաչել։