կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-02-08 14:03
Հասարակություն

ՀՀ-ում կլինի 12 նախարարություն. Փաշինյան

ՀՀ-ում կլինի 12 նախարարություն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում  անդրադարձել է կառավարության կառուցվածքին:

«Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները: ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում»,- գրել է նա: