|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ադրբեջանի հարկերի նախարարությունը վերաբացել է Turan լրատվական գործակալության բանկային հաշիվները. հայտնում է АПА-ն:
Միևնույն ժմանակ, Turan-ին չեն տեղեկացրել` գործակալության դեմ հարուցված քրեական գործը փակվե՞լ է, թե՞ ոչ:
«Այդ հարցում անորոշության պատճառով դեռ նորմալ գործունեության համար անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծվել»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ գործակալության տնօրեն Մեհման Ալիևը, ով մեղադրվում էր հարկերից խուսափելու և լիազորությունները չարաշահելու մեջ, օրերս ազատ էր արձակվել: