Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի Երևանում և մարզերում` Վանաձոր, Մասիս, Ապարան և Արարատ քաղաքներում, Յունիբանկը նախատեսում է բացել 5 նոր մասնաճյուղ: Մասնաճյուղային ցանցի ընդլայնումն ու զարգացումը պայմանավորված է բիզնեսի ծավալների աճով և հաճախորդների սպասարկման համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովմամբ: Նոր մասնաճյուղերը կբացվեն բանուկ հատվածներում և կունենան ընդարձակ սպասարկման սրահներ:
Այսօր Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ և 100-ից ավելի պրոմո կետ: Բանկում սպասարկվում է մոտ 400 000 հաճախորդ: Միայն 2018 թվականին Յունիբանկի հաճախորդների թիվն աճել է ավելի քան 10%-ով:
Նոր մասնաճյուղերը կիրականացնեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և արժեթղթերում, կոմունալ վճարումների ընդունում և այլն: Նոր մասնաճյուղերում կտեղադրվեն նաև Յունիբանկի տերմինալներ, որպեսզի հաճախորդներն ինքնուրույն իրականացնեն բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարումներ:
— Յունիբանկը Հայաստանի առաջատար մանրածախ բանկերից մեկն է: Մեր նպատակն է հաճախորդի համար ապահովել հարմարավետ և որակյալ սպասարկում «մեկ քայլ» հեռավորության վրա: Բացի դա, նոր մասնաճյուղերի բացումը ոչ միայն հարմարավետ բանկային ծառայություններ են, այլ նաև` նոր աշխատատեղերի ստեղծում, ինչն հատկապես պահանջված է մարզերում, - ասում է Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը: