|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՌԴ-ում ընդունվել է օրենք, որով արտասահմանյան բանկերին արգելվում է մասնաճյուղեր բացել Ռուսաստանում. օրենքը հաստատվել է նախագահ Պուտինի կողմից. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Պետդուման օրենքն ընդունել էր փետրվարի 26-ին,իսկ դաշնային խորհուրդը` մարտի 6-ին։
«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՌԴ օրենքը սահմանում է, որ արտասահմանյան ֆինանսական կազմակերպությունները կարող են աշխատել միայն դուստր ձեռնարկությունների և ներկայացուցչությունների միջոցով:
Սա պատճառաբանվում է նրանով, որ Ռուսաստանի բանկային համակարգը վերահսկող մարմինները չեն կարող ամբողջ ծավալով վերահսկողություն կատարել արտասահմանյան բանկերի նկատմամբ, քանի որ դրանց գործունեության կանոնակարգերը դուրս են ՌԴ օրենսդրության շրջանակներից: