կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-15 12:16
Հասարակություն

Այնպիսի տպավորություն է, որ ուսանողներին չեն լսում

Այնպիսի տպավորություն է, որ  ուսանողներին չեն լսում

Հետազոտությունները ցույց են տվել, որ ուսանողների ֆինանսական վիճակը տարեցտարի ավելի է վատթարանում: Այսօր Բոլոնիայի գագաթաժողովում նման հայտարարությամբ հանդես եկավ Քեւին Գիյոմը` Բելգիայի Վալոնիա-Բրյուսել դաշնության նախարարության բաժնի ղեկավարը: Նա նշեց, որ Եվրոպայի առջև ծառացած են լուրջ մարտահրավերներ` տնտեսական առումով, ինչն էլ լուրջ ազդեցություն է թողնում ուսանողների ֆինանսական վիճակի վրա:

 

«Մենք պետք է հստակ հարցեր քննարկենք, օրինակ` արդյո՞ք ուսանողը հավասար գործընկեր է բարձրագույն կրթությունում, քանի որ, մեր հետազոտության համաձայն, այնպիսի տպավորություն է, որ նրանց չեն լսում: Մենք պետք է պատասխանենք ևս մեկ հարցի` ինչպե՞ս կարող ենք անել, որ ուսանողներն ավարտելուց հետո առանց աշխատանքի չմնան»,- ասաց Գիյոմը:

 

Ըստ նրա` կրթության ոլորտը լրացուցիչ գումարի կարիք ունի, բայց, մյուս կողմից, բյուջեի հաշվին չեն կարող այդ բացը լրացնել, ուստի պետք է այս հարցին նույնպես լուծում տալ: «Մեզ պետք չեն մարդիկ, ովքեր աշխատում և փող են ստանում, մեզ պետք է քննադատաբար մոտեցում: Վստահ եմ` կարող ենք գերազանց բարձրագույն կրթական ոլորտ ունենալ Եվրոպայում` միջազգայնացման միջոցով»,- նշեց Բելգիայի պատվիրակը: