Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հերթական գրառումն է արել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ 2017-ի փետրվարին ադրբեջանական իշխանությունները դիմել են ՌԴ-ին հետևյալ առաջարկով`օժանդակել, որպեսզի իրեն փոխանակեն Արցախում ցմահ ազատազրկման դատապարտված դիվերսանտներ Շահբազ Ղուլիևի և Դիլհամ Ասքերովի հետ:
«ՌԴ ԱԳՆ-ի բարձրաստիճան անձի խոսքով` այդ առաջարկը կատաղեցրել է անձամբ Սերգեյ Լավրովին, և արդյունքում` Ադրբեջանի առաջարկը մերժվել է»,- գրել է Լապշինը:
Ըստ նրա` ռուսաստանցիները չէին կարողանում հասկանալ` ի՞նչ կապ ունի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Լապշինը ադրբեջանցի դիվերսանտների հետ: «Եվ ամենակարևորը` ինչո՞ւ Հայաստանը, որի քաղաքացին ես չեմ, պետք է ինձ փոխանակի հանցագործների հետ: Ավելի ուշ իրավիճակին ծանոթացել են Իսրայելի իշխանությունները, որոնք նույնպես վրդովվել են Ադրբեջանի դիրքորոշումից»,- գրել է Լապշինը:
Գրառման վերջում բլոգերը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանին, Իսրայելին, Հայաստանին` առաջարկը մերժելու համար: