Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայրաքաղաքում ներկայումս բնակվում է 100 եւ ավելի տարեկան 24 քաղաքացի: Նրանք դրամական օգնություն եւ նվերներ են ստացել Երեւանի քաղաքապետարանի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության համատեղ սոցիալական աջակցության հերթական ակցիայի շրջանակում:
Քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի հավաստմամբ` նման այցելություններով իրենք նպատակ ունեն անձամբ տեղեկանալ այդ քաղաքացիներից յուրաքանչյուրի կեցության մասին: ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանն էլ հավելել է, որ սոցիալական ռիսկի խմբերին նման ուշադրությունը պետական սոցիալական հիմնական ուղղվածությանը աջակցող ծրագրեր են, որոնք եւս ամենօրյա աշխատանք ու հետեւողականություն են պահանջում:
Պատգամավորը նաեւ հավելել է, որ այսպիսի ակցիաները շարունակական են դառնալու. հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: