| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հիմք ընդունելով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղված հարցման պատասխանն առ այն, որ «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության կողմից նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի 2018 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 020 որոշմամբ «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդիին պարտավորեցվել ձեռնպահ մնալ Ընկերության կողմից Կոտայքի մարզ, քաղաք Եղվարդ, Նատի թաղամասում իրականացվող նավթամթերքի (շարժիչային, մեխանիզմների, արդյունաբերական, հիդրավլիկ յուղերի, արգելակման և հակասառիչ հեղուկների, քսուկների և քսայուղերի, բիտումի) արտադրական գործունեության հետ կապված որևէ աշխատանք (գործունեություն) իրականացնելուց՝ մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության դրական եզրակացություն ստանալը:
Քանի որ Ընկերությունը հետևողականորեն հրաժարվում է առձեռն կամ փոստով ստանալ նշված որոշումը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը որոշման մասին հայտարարությունը հրապարակել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 26.12.2018թ. թիվ 226 (6582) համարում։
Հիշեցնենք, որ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի՝ զանգվածային լրատվության միջոցներով Վարչական ակտի հրապարակումը համարվում է Վարչական ակտի ընդունման մասին իրազեկում։