|
Փոխարժեքներ
12 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.42 |
| EUR | ⚊ | € 424.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.0964 |
| GBP | ⚊ | £ 492.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.76 |
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Կիև-Երևան չվերթում ջրծաղիկով հիվանդ է եղել. «2019 թվականի հունիսի 28-ին Կիևից Երևան ժամանած PS-611 չվերթի օդանավում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է բարձր ջերմությամբ (38,20C) և ցանավորումով ուղևոր: Ուղևորը մեկուսացվել է և վերջինիս մոտ սույն թվականի հունիսի 28-ին ախտորոշվել է ջրծաղիկ, կազմակերպվել է հետագա բուժումը և հսկողությունը: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է. հունիսի 28-ի Կիև-Երևան PS-611 չվերթի ուղևորներին` մինչև ջրծաղիկի առավելագույն գաղտնի շրջանը (21 oր) թուլություն, ջերմություն, ցանավորում ունենալու դեպքում անհապաղ դիմել բժշկի: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվել է օրենսդրությամբ իրեն վերապահված բոլոր գործառույթները»,- ասված է հաղորդագրության մեջ: