| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Փետրվարի 20-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունն Ավստրիայի զարգացման գործակալության հետ համատեղ դեսպանության «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էր Հայաստանի օրգանական պարենային մթերքների և խմիչքների ցուցահանդես, որին մասնակցեցին օրգանական սննդամթերքի արտադրության ոլորտում Ավստրիայի զարգացման գործակալությունից և Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամից մեծ աջակցություն ստացած հայաստանյան 10 ընկերություններ:
 Ցուցահանդեսին ներկա էին Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության, էկոնոմիկայի և գիտության նախարարության, գյուղատնտեսության նախարարության, զարգացման գործակալության, առևտրատնտեսական պալատի բարձրաստիճան պաշտոնյաներ, Ավստրիայի դաշնային խորհրդարանի պատգամավորներ, Վիեննայի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ավստրիայում, ՄԱԿ-ում ու ԵԱՀԿ-ում հավատարմարգված դեսպաններ, Ավստրիայի մեծածախ ու մանրածախ առևտուր իրականացնող խոշոր և միջին ընկերությունների ներկայացուցիչներ, գործարարներ: 
Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի անունից բացման խոսքով հանդես եկավ դեսպանության առաջին քարտուղար Արսեն Առաքելյանը, ով մասնավորապես նշեց, որ ցուցահանդեսի բացման արարողությունն առանձնահատուկ նշանակություն ունի, քանզի տվյալ ձեռնարկով մեկնարկում է նաև Հայաստանի և Ավստրիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների շարքը: 
Նա նաև անդրադարձավ Հայաստանի անկախության վերահաստատումից ի վեր Ավստրիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցությանը, որի արդյունքներին ականատես եղան նաև ցուցահանդեսի հյուրերը:
 Ավստրիայի զարգացման գործակալության տնօրեն Մարտին Լեդոլթերի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ գործակալության ծրագրերի և որակի վերահսկման դեպարտամենտի ղեկավար Էրվին Կյունցին, ով հակիրճ անդրադարձավ Հայաստանի օրգանական մթերքի արտադրության հնարավորություններին և վերջին տասնամյակում գործակալության կողմից ՀՀ ձեռնարկատերերի հետ իրականացվող ծրագրերին: 
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ հայկական արտադրության մթերքների և խմիչքների հյուրասիրություն։
 ՀՀ ԱԳՆ