Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քննարկվեց մի բան, որ ինչպես Դուք եք ասում, ամբողջ աշխարհը գիտեր, բայց հրատապության ռեժիմով օրակարգ մտավ աղբահանության մասին հարցը. այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը`դիմելով քաղաքապետին:
Նա մտահոգություն հայտնեց, որ իրենց`առաջարկություններ անելու պարագայում , չեն թողնում գործ անել և չեն ուզում հարցին լուծում տալ. «Բնականաբար, կան հարցեր, որոնք ավելի մանրամասն քննարկվել են, բայց ես ուզում եմ 3 հասցե ասել. Արցախի 4-րդ նրբանցքի 8 և 10, Արզումանյան 10 և 17, Նազարբեկյան 48։ Այս հասցեների հետ կապված հարց է հնչել և մենք ակնկալել ենք ձեր հետևողականությունը այս խնդիրների լուծման կապակցությամբ։ 6 ամիս անցել է, մենք ձեզնից լսում ենք միայն դիտարկումներ, որ շուտով կլինի, համաձայնությունը ձեռք ենք բերել, բայց այդ շենքերը շարունակում են նույն վիճակում մնալ», - շեշտեց Դավիթ Խաժակյանը, հավելելով`որ ասել, թե բնակիչները համաձայն չեն այդ լուծմանը, չի նշանակում, որ պետք է թողնենք իրենց այդ փլատակների տակ։ Ես խոսում եմ չորրորդ կարգի վթարային շենքերի մասին», - եզրափակեց նա: