կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-22 17:32
Հասարակություն

Առևանգել են ոստիկանության գնդապետի եղբորորոդուն, ծեծել, սպառնացել, որ հետ վերցնի ցուցմունքը. տեսանյութ

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին մի երիտասարդ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տվեց, որ իրեն օրեր առաջ առևանգել են ու սպառնացել սպանել:

Պարզվեց, որ դեկտեմբերի 12-ին 4 անձինք առևանգել էին մի քաղաքացու և զենքով ու դանակով սպառնացել էին, որ վերջինս հետ վերցնի ինչ-որ քրեական գործով իր տված ցուցմունքը: 
Ըստ տեղեկությունների` երիտասարդին նստեցրել էին "Մերսեդես" մակնիշի մի մեքենա և տարել Քանաքեռ ՀԷԿ-ի հարակից տարածքում գտնվող ինչ-որ առանձնատուն: Այնտեղ են եղել նաև 8 հոգի, որոնք քաղաքացուն ծեծել են ու կոտրել բջջային հեռախոսը:

Հարուցվեց քրեական գործ` քրեական օրենսգրի 131-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մարդուն առևանգելը:

Ոստիկաններն անմիջապես ճշտեցին կասկածյալների ինքնությունը ու գտնվելու վայրը: 

Դեկտեմբերի 16-ին 4 կասկածյալներին հայտնաբերվեցին և անձին առևանգելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին, ինչից հետո էլ ներկայացվեցին նախաքննական մարմնին:

Բերման ենթարկվածներն են՝ երևանցիներ 1979 թվականին ծնված Սարգիս Մկրտչյանը, 1980 թվականին ծնված Կարեն Ջումայանը, 1983 թվականին ծնված Գոռ Հովհաննիսյանը և 1990 թվականին ծնված Արմեն Մկրտչյանը:

Նրանք ձերբակալված են:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է:

News.am-ը հայտնում է, որ  զենքի սպառնալիքով առևանգված երիտասարդը ոստիկանությանանության գնդապետի եղբորորոդին է: