|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ադրբեջանի Հանրային պալատի համակարգող խորհրդի անդամ Իբրահիմ Իբրահիմլիին ապրիլի 6-ին առեւանգել եւ ծեծի են ենթարկել անհայտ անձինք: Դեպքը տեղի է ունեցել Նախիջեւանի Ուզունոբա գյուղի մոտ. տեղեկացնում է Regnum գործակալությունը:
Այսօր Իբրահիմլին լրագրողներին հայտնել է, որ Նախիջեւան էր մեկնել` հարազատներից մեկին հուղարկավորելու: «Սակայն Նախիջեւանի իշխանությունները որեւէ բարոյական արժեք չունեն: Անմիջապես արարողության ժամանակ մի քանի անհայտ անձինք ինձ սկսեցին սպառնալ` պահանջելով հեռանալ: Արարողությունից հետո նստեցի բարեկամիս մեքենան եւ մեկնեցի քաղաք Նախիջեւան: Ճանապարհին մեր մեքենան կանգնեցրեց քաղաքացիական հագուստով մարդկանցով ավտոմեքենա: Նրանք ստիպեցին ինձ դուրս գալ, գլխիս պարկ հագցրին ու ուժով նստեցրին իրենց մեքենան: Ինձ տարան մի ամայի վայր, ներկայացան որպես քրեական տարրեր ու սկսեցին ծեծել: Ընդ որում` նրանք պահանջում էին, որ այլեւս չհամարձակվեմ քննադատել Նախիջեւանի իշխանություններին»,- պատմել է Իբրահիմլին:
Իբրահիմ Իբրահիմլին Միլի մեջլիսի նախկին պատգամավոր է, Ադրբեջանական Հանրապետության անկախության հռչակագրի հեղինակներից մեկը: