Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարդ առևանգելու, ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: 2016 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 21:55-ին, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ «մարմնի բազմաթիվ սալջարդեր, հեմատոմաներ» ախտորոշմամբ «Վանաձորի բժշկական կենտրոն» է տեղափոխվել Վանաձորի բնակիչ, 41-ամյա Հ.Վարոսյանը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում տուժածը հայտնել է, որ 2016 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 18.00-19.00-ն ընկած ժամանակահատվածում, Վանաձոր քաղաքի «Հուշարձան» թաղամասից իր «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով մի տղամարդու է տեղափոխել «Վարդանլու» թաղամաս, ով ճանապարհին դանակի գործադրման սպառնալիքով գումար է պահանջել և վերցրել իր հեռախոսը: Այնուհետև Հ.Վարոսյանի վարած ավտոմեքենան կանգնեցրել է «Նիվա» մակնիշի մի ավտոմեքենա, դանակի գործադրման սպառնալիքով իրեն նստեցրել այդ ավտոմեքենան ու տեղափոխել Վանաձոր -Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատված, փայտե մահակներով ծեծել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և հափշտակել նրա մոտ գտնվող գումարը:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերի հատկանիշներով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Հ.Վարոսյանը ճանաչվել է տուժող, առգրավվել է նրա հագուստը, կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։ Մշակվել է քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, ձեռնարկվում են լայնածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու համար: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության բացահայտման ուղղությամբ։