Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 16-ին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մասնակցեց Օդեսայում արդեն ավանդույթ դարձած Բարեգործական դիվանագիտական ամանորյա տոնավաճառին:
Բացման արարողությանը ներկա էին Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը (Геннадий Труханов), Ուկրաինայի ԱԳՆ, մարզային և այլ պետական մարմինների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Տոնավաճառի հայկական տաղավարում ներկայացված էին հայկական ավանդական ուտեստներ, քաղցրավենիք, կոնյակ, ազգային հուշանվերներ, զարդեր և ազգությամբ հայ գեղանկարիչների աշխատանքներ:
Միջոցառման համերգային հատվածի ընթացքում ներկաներն առիթ ունեցան ունկնդրելու Օդեսայի հայ համայնքի «Արաքս» վոկալ խմբի և «Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռներ» գրական-ազգագրական ստուդիայի սաների կատարումները:
«8-րդ բարեգործական դիվանագիտական Ամանորյա տոնավաճառ»-ի կազմակերպչական աշխատանքներում իր ակտիվ մասնակցությունն ունեցան Օդեսայի հայ համայնքի կանանց կոմիտեն և երիտասարդ մայրերի միությունը: Վաճառքից գոյացած հասույթը տրամադրվել է Օդեսայի թիվ 5 ծննդատանը: