Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընտրությունները տեղի են ունեցել ազատ պայմաններում և ունեցել ժողովրդի լայն վստահությունը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց Հայաստանում ԵԱՀԿ միջազգային կարճաժամկետ դիտորդական խմբի ղեկավար Փիթեր Ասուսկին:
Նրա խոսքով` իրենց բոլոր դիտորդները նշել են, որ երեկ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԸՕ-ի բոլոր ընթացակարգերը պահպանվել են:
«Խախտումներ հիմնականում չեն եղել, քվեների առք ու վաճառք և ճնշումներ տեղի չեն ունեցել, ինչը հնարավորություն է տվել իրականացնել իրական մրցակցություն: Մարդկանցից շատերը, որոնց հետ հանդիպել ենք վերջին օրերին, նշել են, որ քարոզարշավի ընթացքը եղել է շատ բաց, եղել են նաև բանավեճեր: Նույնիսկ մեր թիմի անդամները ասել են, որ լավ կլիներ` Հայաստանում 11 քաղաքական ուժերի լիդերների բանավեճի նման բանավեճեր տեղի ունենային նաև իրենց երկրում»,- ասաց Ասուսկին:
Նրա խոսքով` ՀՀ իշխանություններն ինչպես հայտարարել էին, որ ընտրությունները կանցկացվեն ազատ և արդար պայմաններում, այդպես էլ եղավ: «Իշխանությունը չի խրախուսել քվեների առուվաճառքը: Սակայն որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, անհրաժեշտ են: Իրականում այս ընտրությունները Հայաստանին բերել են լավ էներգիա և կորով: Ժողովրդավարությունը չի կարող առաջ գնալ առանց վստահության, և հաճելի է նշել, որ ընտրությունների ժամանակ արտահայտվեց Հայաստանի հասարակության մեծ վստահությունը: ՀՀ կառավարությունը պետք է արդարացնի այդ վստահությունը, որպեսզի դրական փոփոխությունները շարունակվեն նաև ապագայում»,- ասաց Ասուսկին:
Նա տեղեկացրեց, որ նախորդ ընտրությունների ժամանակ, երբ Հայաստանում կրկին որպես դիտորդ էր հանդես գալիս, իրենց ուղեկցող վարորդն ընտրատեղամասից ընտրատեղամաս գնալու ճանապարհին ասել էր`, չէ, հույս չկա, որ լավ կլինի: Ասուսկին նշեց, որ երեկ ճիշտ հակառակը տեսավ` Հայաստանում կա հույս:
Ըստ դիտորդի` որոշակի մտահոգություններ է առաջացրել ընտրությունների ֆինանսավորման կարգը, որը ստեղծել է անհավասար պայմաններ: