|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
27/7 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկից հետո հաստատվել է՝ ԲՀԿ-ն ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ-ն իր կայքում արձանագրել էր ընդամենը 1 ձայն: Այս մասին փոխանցում է «Ազատություն»-ը:
Հիշեցնենք, որ 27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկի արդյունքում էլ ԲՀԿ-ն ստացել էր 19 ձայն, իսկ կայքում հրապարակել էր ընդամենը 3 ձայն: Միայն այս երկու ընտրատեղամասերում ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն:
Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը պնդել է, թե միտում չի եղել, այլ ընդամենը «թվերը մուտքագրելու ժամանակ կայքի առաջին տողը թռել է, և մեկ վանդակով բոլորի թվերը շեղվել են»։
«Բարգավաճ Հայաստան»-ը անճշտությունների մասին բարձրաձայնեց նախօրեին, երբ միայն չորս ընտրատեղամասերում, ընդդիմադիր կուսակցության տվյալներով, 120 ձայն ԿԸՀ-ն չէր հաշվարկել:
Թե արդյոք ԲՀԿ-ն կհաղթահարի 4-տոկոսանոց անցողիկ շեմը, ըստ ԿԸՀ-ի, պարզ կդառնա կիրակի օրը, երբ հրապարակվեն վերջնական արդյունքները:
Նախնական արդյունքներով Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը ստացել 3.996 տոկոս ձայն: