կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-13 20:25
Աշխարհ

Պուտինը ասել է, թե ով կարող է նախագահ դառնալ

Պուտինը ասել է, թե ով կարող է նախագահ դառնալ

Նախագահ կարող է դառնալ ցանկացած մասնագիտության տեր մարդ, ով ամբողջությամբ կարող է նվիրել դրան իր ամբողջ կյանքը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Նա հավելել է, որ հաճախ պետության ղեկավարներ են դառնում իրավաբանական կամ տնտեսագիտական կրթության տեր մարդիկ, քանի որ նրանք բոլորից առավել են ներգրավված սոցիալական կյանքի մեջ:

«Բայց կարող՞ է արդյոք բժիշկը լավը լինել, եթե նա չի կարողանում ապրումակցել: Լավ բժիշկը պետք է սիրի հիվանդին, ամբողջությամբ խորանա հիվանդի առողջական խնդիրների մեջ, փորձի լուծել այդ խնդիրները այնպես, ինչպես իր խնդիրները կլուծեր: Նույն բանը վերաբերում է պետությունների ղեկավարներին: Բացի այդ պետք է լինել ուղղակի լավ մարդ»,- ասել է Պուտինը:

Ինչ վերաբերում է հաջողության հասնելու մեթոդներին, նա նշել է, որ հավակնոտ լինելը բավարար չէ: «Հնարավոր է` որևէ երկրի ղեկավարի բոլորը չճանաչեն, մինչդեռ Էյնշտեյնին բոլորը գիտեն, ուստի մարդը պետք է իր առջև դնի այնպիսի խնդիրների հաղթահարում, որոնք իրեն հոգեհարազատ են, հաճելի ու ակտուալ»,-ասել է նա: