կարևոր
112 դիտում, 19 րոպե առաջ - 2026-11-06 11:55
Հասարակություն

Վթարի պատճառով մի քանի հասցեներում այսօր ջուր չի լինի

Վթարի պատճառով մի քանի հասցեներում այսօր ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 6-ին

ժամը 10։00-ից մինչև ս․թ․նոյեմբերի 6-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Շնող, Այրում, Ճոճկան, Քարկոփ գյուղերի և Տավուշի մարզի Արճիս, Պտղավան, Բագրատաշեն, Զորական գյուղերի բաժանորդների ջրամատակարարումը։

ժամը 10:00- 18:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Բենիամին գյուղի ջրամատակարարումը։

ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի, Շիրակի 1, 2, 3, 4, 5 նրբանցքների, Շարուրի փողոցի, Ն.Չարբախ 1-15 փողոցների, Արարատյան  68-142/7 տների  ջրամատակարարումը։

ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի  Բագրատունյաց 6 նրբանցքի ջրամատակարարումը։

ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի  Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի  3, 5 շենքերի , Կորյունի 1 Նրբ.  11 շենքի   ջրամատակարարումը։

ժամը 10:20- 16:00-ն կդադարեցվի  Կոտայքի մարզի  ք.Հրազդան Կենտրոն Թաղ.  83-113 շենքերի  ջրամատակարարումը։

ամը 10:30- 17:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի ք.Դիլիջան Ուսանողական, Շահումյան  փողոցների ջրամատակարարումը։