կարևոր
424 դիտում, 33 րոպե առաջ - 2026-11-06 12:28
Աշխարհ

Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ

Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ

Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկ, որը ենթակա է քննարկման միայն Վաշինգտոնի կողմից Թեհրանի յոթ պահանջների կատարման պայմանով, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին։

Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր, որ յոթ պայմանից բաղկացած իր ծրագրում առաջարկել է Հորմուզի նեղուցի բացման տարբերակներ՝ ծովային շրջափակման և նավթի արտահանման սահմանափակումների հանման դիմաց։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է այն։ Դրանից հետո Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ստացել է ԱՄՆ արձագանքը ծրագրին և Կատարի միջոցով շարադրել Վաշինգտոնի պատասխանի վերաբերյալ իր գնահատականները։

«Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկ, որը ենթակա է քննարկման միայն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը կատարի Թեհրանի յոթ պահանջները», - ասվում է հրապարակման մեջ։

Աղբյուրը նաև նշել է, որ Վաշինգտոնն այժմ ուսումնասիրում է Թեհրանի առաջարկը։