կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-24 14:34
Տարածաշրջան

Գյուլը կարող է կրկին դառնալ Թուրքիայի նախագահ

Գյուլը կարող է կրկին դառնալ Թուրքիայի նախագահ
Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը կարող է կրկին առաջադրվել որպես երկրի նախագահի թեկնածու:

Ըստ Cumhuriyet-ի՝ նա կկարողանա նախագահի թեկնածու առաջադրվել անհրաժեշտ 100 հազար ստորագրությունը հավաքելու դեպքում:

Թերթի ուշադրությունից չի վրիպել նաև այն, որ մինչ այդ Էրդողանի կառավարման նկատմամբ ոչ դրական մոտեցումը թաքուն արտահայտող Գյուլն այժմ բացեիբաց է քննարկում իշխանությունների սխալները։