|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ներկայումս բարենպաստ պայմաններ են ստեղծվել ԼՂ հակամարտության կարգավորման համար. հայտնում է Интерфакс-Азербайджан-ը:
«Կարծում եմ, որ այսօր առավել բարենպաստ իրավիճակ է ստեղծվել ԼՂ հակամարտության կարգավորման համար: Կան բազում գործոններ, որոնք հիմք են տալիս նման հայտարարության համար»,- ասել է նա Բաքվում 2018-ի մարզական արդյունքներին նվիրված արարողության ժամանակ:
Նրա խոսքով` առաջին հերթին այդ գործողններն են Ադրբեջանի աճող տնտեսական և ռազմական հզորությունը և երկրի ամրապնդվող դիրքերը միջազգային ասպարեզում:
Ալիևն ասել է, թե Բաքվի դիրքորոշումը ԼՂ հարցում իր արտացոլումն է գտնում շատ միջազգային կազմակերպությունների բանաձևերում և որոշումներում:
«...Նաև կազմակերպությունում, որի անդամ է Հայաստանը, և որտեղ մենք ներկայացված չենք, նախընտրություն է տրվում մեր դիրքորոշմանը»,- հավելել է նա: