կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-13 13:14
Աշխարհ

ՌԴ-ի հետ կապերը կարող են Թրամփի անկման պատճառը դառնալ. Times

ՌԴ-ի հետ կապերը կարող են Թրամփի անկման պատճառը դառնալ. Times

Times-ը հոդված է հրապարակել, որում ասվում է, որ հենց ՌԴ-ի հետ կապերը կարող են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անկման պատճառը դառնալ. գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հոդվածագիր Ջերարդ Բեյքերը գրում է, որ Թրամփի ընկերությունը պատրաստվել է զարգացնել իր բիզնեսը ՌԴ-ում: «Սակայն պետք է հիշել, որ խոսքը Ռուսաստանի, այլ ոչ թե Կանադայի կամ Քայմանյան կղզիների մասին է: Խոսքը գնում է երկրի մասին, որը բազմիցս հարձակվել է ԱՄՆ-ի դաշնակիցների վրա:

Ներկայումս հասկանալի է  դառնում, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը կգա այն եզրակացության, որ Թրամփը և մյուսները փորձել են խոչընդոտել ՌԴ-ի հետ հնարավոր կապեր ունենալու մասին հետաքննությանը: Մյուլլերը կարող է նաև գալ այն եզրակածության, որ ո'չ Թրամփը, ո'չ նրա զինակիցները ոչ մի օրենք չեն խախտել, երբ կապ են հաստատել ՌԴ-ի ներկայացուցիչների հետ:

Սակայն Մյուլլերը կցուցադրի մեզ, որ Թրամփը և նրա թիմը այնքան են ցանկացել հաղթել և գումար վաստակել, որ հաճույքով կապվել են թշնամական պետության ներկայացուցիչների հետ: Արդյո՞ք դա հանցագործություն էր: Հնարավոր է, հնարավոր է` ոչ: Սակայն որոշ մեղքեր հանցագործությունից վատ են»,- գրում է Բեյքերը: