| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մեկնարկել է կառավարության հերթական նիստը: Օրակարգում 48 հարց է:  Նիստը վարում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Օրակարգի չզեկուցվող նախագծերի շարքից է «Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագրի կազմման կարգը սահմանելու մասին» նախագիծը, նաև`  «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև «ԵՄ-ն քաղաքացիների համար՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը:
Օրակարգում են նաև «Դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն ու առավելագույն չափն ու վճարման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 711-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության», «Փորձագիտական ծառայություններ արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» և այլ նախագծեր: