|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանն արժանացել է տարվա «Մեդիայի մարդ» կոչմանը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամը նշեց, որ ինքը հիմնադրել է «MediaSchool» ընկերությունը, որը տարիների ընթացքում ձևավորվել է 30 մասնավոր համալսարաններից: Այն ունի 5000 ուսանող Ֆրանսիայի 7 մեծ քաղաքներում, ինչպես նաև Լոնդոնում, Բարսելոնայում և Բրյուսելում:
«Հպարտ եմ և զգացված«Մեդիայի մարդ» կոչմանն արժանանալու համար: Շնորհակալ եմ նաև խմբերին, առանց որոնց` անհնար կլիներ դա»,- նշեց Մուրադ Փափազյանը: