Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2018-12-12 10:37
Քաղաքական

Զոհրաբ Մնացականյանի չստացված հանդիպումները. «Հրապարակ»

Զոհրաբ Մնացականյանի չստացված հանդիպումները. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. «Հայաստանի արտաքին «փայ­լուն» քաղաքականությունը շարունակվում է: Արտգործնախարարության կայքը հաղորդում է նա­խարար Զոհրաբ Մնացականյանի բարձր մակարդակի հանդիպում­ների մասին, սակայն լռում է չստացված հանդիպումների մասին: Օրինակ, տեղեկատվություն կա, որ «դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի պաշտո­նակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմոլլերի հետ», սակայն չի ասվում, որ նախա­րարն ամեն ինչ արել է, որ իրեն ընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը՝ չի հա­ջողվել, ստիպված բավարարվել է տիկին Գոտեմոլլերի հետ հանդիպմամբ: 
 
Կամ կայքում լուր կա, որ «դեկտեմբերի 6-ին Միլանում ընթացող ԵԱՀԿ 25-րդ նախարարական համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարա­րի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ», սակայն չի ասվում, որ դեկ­տեմբերի 4-ին Բրյուսելում նա ամեն ինչ արել է, որ հանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, չի հաջողվել, բավարարվել է տեղակալի հետ հանդիպմամբ»:
 
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: