|
Փոխարժեքներ
15 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն սկսել է բողոք-դիմումների հետ կապված ուսումնասիրություն իրականացնել: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ, սակայն, դեռևս վերլուծություն չեն արել: Նրա խոսքով` այսօրվա ընթացքում կփորձեն հասկանալ` որ տարածքում ինչքան են գրանցամատյանների գրառումները, ինչպիսի դիմումներ են ստացել:
Խոսելով ընտրություններին պատրաստվածության մասին` Մուկուչյանը նշեց, որ բարձր պատասխանատվությամբ են մոտեցել գործին: «Նախապատրաստական աշխատանքների համար խիստ կարճ ժամկետներն էին տրված, բայց գործառույթների ծավալը դրանից չէր փոքրանում: Այսինքն` մենք պետք է համեմատաբար կարճ ժամանակահատվածում իրականացնեինք նույն աշխատանքը, ինչ նախորդ ընտրությունների ժամանակ»,- ասաց նա: