|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 13-ին գումարած նիստում քննության է առել Էդգար Ղազարյանի և Նաիրա Զոհրաբյանի դիմումները։
Դրանցից առաջինով պահանջվել էր անվավեր համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գրանցումը և վարչական վարույթ հարուցել։ Նաիրա Զոհրաբյանը ԿԸՀ էր դիմել՝ պահանջելով, որ հանձնաժողովը դիմի Վարչական դատարան` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու համար: Նրա դիմումի հիմքում նաև այն պատճառաբանությունն է եղել, որ քարոզարշավին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնչեցնում է վիրավորանքներ
Նիստը վարող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ հանձնաժողովը մերժեց Էդգար Ղազարյանի դիմումը, որն, ըստ հանձնաժողովի, ներկայացվել է ոչ իրավասու կառույցի կողմից. դա պետք է լիներ կուսակցությունը կամ դաշինքը, որը մասնակցում է տվյալ ընտրություններին։ Այս որոշումը ԿԸՀ-ն կայացրեց 5 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Նաիրա Զոհրաբյանի դիմումը ևս մերժվեց նույն հիմնավորումով և ձայների նույն հարաբերակցությամբ։
Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ մերժումների որոշումները կարող են եռօրյա ժամկետում բողոքարկվել Վարչական դատարանում: