|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
«ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այս օրերին ուսումնասիրություն է սկսել ՀՀ պաշտպանության նախարարությունում։ Այս մասին հայտնում է կառավարությանը մոտ մեր աղբյուրը։ Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է լինելու պետական գնումների համակարգը, մասնավորապես` բանակի համար սննդի, հագուստի, անկողնային պարագաների և տնտեսական ապրանքների ձեռքբերման գործընթացը։
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը հաստատեց մեր տեղեկությունը, սակայն ուսումնասիրության ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ չհաղորդեց։ Նշենք, որ մեկ անգամ չէ, որ խոսվել է այս ոլորտի ռիսկայնության և չարաշահումների մասին։ Սակայն, նկատի ունենալով, որ ՊՆ-ն տեղեկատվական առումով փակ ոլորտ է, բացահայտումներն այդպես էլ ջրի երես դուրս չեն գալիս։ Այս ուսումնասիրության ճակատագիրը հետաքրքիր է, հատկապես ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին ելույթի ֆոնին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։